“Ցանկալի է օգտագործել այն մթերքը, որը արտադրվում է մեր երկրում”.Էնդոկրինոլոգ

Արմեն ՊողոսյանԱռողջ սննդի համաշխարհային օրվա առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի Սպառողների ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը և էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:

“Սննդի հետևանքով մահացությունները գերակշռում են:ԱՄՆ-ում տարեկան 3000 մարդ մահանում է սննդից, բայց ընդամենը 5 տոկոսն է բուն սննդից մահանում, մնացած 95 տոկոսը` սննդի սխալ օգտագործումից:Պետք է խուսափել վտանգավոր սովորույթներից, կարգավորել քնելու, աշխատելու, սնվելու ռեժիմը:Սննդի հետ կապված խնդիրներից առաջինը մանրէաբանության վիճակն է, այսինքն մանրէները պետք է չլինեն ոչ միայն սննդի մեջ, այլև այն վայրում, որտեղ այն պատրաստվում է”,-ասաց Արմեն Պողոսյանը:

Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տալիս օգտվել սեզոնային մթերքներից:

“Եթե սեզոնից դուրս ինչ-որ մթերք ենք օգտագործում պետք է այն ենթարկենք գոնե արտաքին մշակման:Ցանկալի է օգտագործել այն մթերքը, որը արտադրվում է մեր երկրում:Վարեք առողջ ապրելակերպ, մի չարաշահեք այն մթերքները, որոնք մեզ բոլորիս հայտնի են իրենց վնասակարությամբ:Պետք չէ փոխարինել ճաշը արագ սնունդով կամ պաղպաղակով, ամեն ինչ կերեք իր ժամանակին”,-նշեց էնդոկրինոլոգը:

Ինչպես խորհուրդ տվեց Արմեն Պողոսյանը, օրական յուրաքանչյուր մարդ պետք է օգտագործի 400 գրամից ոչ պակաս բանջարեղեն և միրգ և խմի թան, քանի որ.”Թանից լավ բան մարդկությունը չի ստեծել”,-հավելեց Արմեն Պողոսյանը:

 

Բալասանյան Մերի

 

Tags: