Միջազգային հայտնի “Starbucks” սրճարանային ցանցի ստամբուլյան մասնաճյուղի կանանց համար նախատեսված զուգարանում գաղտնի տեսախցիկ է հայտնաբերվել։
Ինչպես հաղորդում է թուրքական “T24”-ը, հեռուստաընկերություններից մեկում աշխատող կին լրագրողն այցելել է Ստամբուլի Բեբեք թաղամասում գտնվող “Starbucks Coffe” սրճարան: Սրճարանի զուգարան մտնելիս այցելուն պատահաբար հայտնաբերել է գաղտնի տեղադրված տեսախցիկ։
Լրագրողն այդ մասին հայտնել է սրճարանի տնօրենին, որը անտարբերության է մատնել նրա բողոքը, ինչից հետո կինը դիմել է ոստիկանությանը։
Անվտանգության տեսախցիկների միջոցով ուսումնասիրություն կատարելուց հետո ոստիկանությունը պարզել է, որ այդ գաղտնի տեսախցիկը սրճարանի աշխատակիցներից մեկն է տեղադրել: Վերջինս հեռացվել է աշխատանքից:
Tags: թուրքիա