Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները միմյանց միացնող 3-րդ կամուրջի կառուցումը մեծ աղմուկ է բարձրացրել: Բանն այն է, որ կամրջի կառուցման նպատակով ոչնչացվում է Թաքսիմում գտնվող զբոսայգին:
Ինչպես հաղորդում է “T24”-ը, այդ շինարարության դեմ ցույց է կազմակերպվել, ինչին անդրադարձել է Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էևդողանը կամրջի կառուցման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիս: “Ինչ ուզում եք արեք, մենք արդեն որոշում ենք ընդունել: Ինչպես որոշել ենք, այնպես էլ լինելու է”,- հայտարարել է Էրդողանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կամուրջը կրելու է սուլթան Յավուզ Սելիմի անունը: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել էր վարչապետի պատվին կամուրջը անվանել Ռեջեփ Թայիփ Էրդողան, հաղորդում է թուրքական “Դողան” լրատվական գործակալությունը:
“Այս կամրջի անունը թող Ռեջեփ Թայիփ Էրդողան դնեն: Նա դա ուզում է, ես ել քվեարկում եմ դրա օգտին: Կգա ժամանկ երբ կասեն. “Մի ժամանակ այստեղ անտառ է եղել, Թայիփ Էրդողան անվամբ մեկը այն կտել է”: Էրդողանի անունը կանցնի ամոթալի պատմության գիրկը”, -ասել է Քըլըչդարօղլուն:
Հավելենք նաև, որ Թուրքիայի ալևիների շրջանում կամուրջի այս անվանումը բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ սուլթան Յավուզ Սելիմը համարվում է ալևիներին ամենամեծ կոտորածի ենթարկած սուլթանը:
Tags: թուրքիա
