Ճշմարտությունը «Մաուգլի»-ի մասին. Կիպլինգը գողացե՞լ է «Ջունգլիների գրքի» գաղափարը

coverԼոնդոնյան տոնավաճառներից մեկում վաճառքի է հանվել բրիտանական գրականության դասականներից մեկի` նոբելյան մրցանակակիր  Ռեդյարդ Կիպլինգի նամակներից մեկը, որում գրողը հազիվ թե չի խոստովանում, որ գրագողության է դիմել «Ջունգլիների գիրք»-ը գրելիս:

Բոլորովին պատահմամբ գրադարաններից մեկում քիչ օգտագործվող գրքերի կույտի մեջ հայտնաբերված ձեռագիրը կարող է բիծ դառնալ աշխարհահռչակ գրողի անվան վրա: «Միանգամայն հնարավոր է, որ ես դիմել եմ փոխառությունների, բայց արդեն չեմ հիշում, թե ում պատմություններն եմ գողացել», – գրված է գտնված նամակում: Ձեռագիրը արդեն ստուգվել է` մասնագետները պնդում են, որ նամակը գրվել է հենց Կիպլինգի կողմից  և վերաբերում է նրա ամենահայտնի գործին` «Ջունգլիների գրքին»:

Թե ում է հասցեագրված եղել նամակը, պարզ չէ, բայց այն գրվել է 1895 թվականին` ասել է թե Մաուգլիի մասին պատմությունների առաջին տպագրությունից մեկ տարի էլ չանցած:

Ինչևէ, հայտնաբերված ձեռագիրը գնահատվել է ոչ պակաս, քան Կիպլինգի բուն ստեղծագործությունը: Նամակը հնարավոր է գնել 2,5 հազար ֆունտով:

Tags: