Թուրքական խորհրդարանում Ժողովրդա-հանրապետական կուսակցության Բուրսայի պատգամավոր Այքան Էրդեմիրը առաջարկել է խորհրդարանական օրակարգի մեջ ներառել միասեռականներին վերաբերող հարցերը: «Նայեք, այսօր աշխարհում արդեն «El Fatiha» անունով կազմակերպություն կա, աշխարհի մոտ 20 երկրներում այս կառույցներում ընդգրկված են միասեռականներ, սեռական այլ կողմնորոշում ունեցող մահմեդականները, նրանց ընտանիքներն ու ընկերները: Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում հավատացյալ մահմեդական միասեռականները, տրանսեքսուալները, արվամոլներն ու լեզբիները միավորվում են և կամաց-կամաց փոխում իրենց հասարակությունը: Մենք հավատում ենք, որ հանրապետությունը սեռական կողմնորոշման հարցում ևս տեր կկանգնի նրանց, ովքեր անտեր են և ոչ ոքի չունեն»,-նշել է պատգամավորը:
«Radikal» հաղորդում է, որ ի պատասխան Էրդեմիրին, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Իբրահիմ Քորքմազը բղավել է՝ «Քո ասածը անբարոյականություն է»՝ արժանանալով խորհրդարանի փոխնահագահ Մերալ Աքշեհիրի զգուշացմանը: Քորքմազը այնուհետև լքել է նիստերի դահլիճը: Հետաքրքրական է, որ ԺՀԿ-ի առաջարկին իր աջակցությունն է հայտնել Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության Մերսինի պատգամավոր Էրթուղրուլ Քյուչյուքը՝ նշելով. «Ամբողջ հարցը այն է, որ միասեռական չհանդիսացող մեկը պետք է պաշտպանի միասեռականի իրավունքները:»
Tags: թուրքիա