ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունը զգուշացրել է երկրներին ավելի լուրջ վերաբերվել գիրությանը: Գործակալությունը պահանջում է առողջությանը սպառնացող ուտելիքների վրա հարկեր կիրառել:
ԱՄՆ-ում չափահասների 70 տոկոսը նորմայից ավելի ծանր է կշռում: Այդպիսի միտումներ են նկատվում աֆրիկյան պետություններում և Լատինական Ամերիկայում:
Երկուշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել է գործողությունների ծրագիր այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի համար, ինչպիսիք են սրտանոթային հիվանդություները, քաղցկեղը և շաքարախտը:
Ծխելու, ալկոհոլի և անառողջ դիետայի դեմ պայքարի ծրագիրը նաև ուղղված է գիրությունը կանգնեցնելուն:
Գիրության մակարդակը 1980թ-ից 2008թթ-ի ընթացքում կրկնապատկվել է:
Համաձայն ԱՀԿ-ի` աշխարհում երեք չափահասներից մեկը տառապում է ավելորդ քաշով, իսկ տասից մեկը` գիրությամբ:
