Ֆեմինիստ ակտիվիստները մերկացել են Թունիսի արդարադատության նախարարության առջև՝ բողոքելով Ֆեմենի մեկ այլ ակտիվիստի նկատմամբ քարկոծման պատիժ սահմանելու դեմ

t3Այսօր Թունիսում երեք ֆեմինիստ ակտիվիստներ են ձերբակալվել, Թունիսի դատարանի առջև ուկրանիական Ֆեմենի անդամին ձերբակալելու համար մերկ բողոքի ցույց կազմակերպելու:

19-ամյա Ֆեմենի ակտիվիստը ձերբակալվել էր Թունիսում ինտերնետում իր մերկ նկարները տարածելու համար՝ բողոքելով կանանց նկատմամբ իսլամի վատ վերաբերմունքի դեմ:

Այդ դեպքից հետո մահմեդական քարոզիչները ուսանողուհուն դատապարտել էին քարկոծման, որից հետո նրա ընտանիքը աղջկան թաքցրել էր:

Այսօր արդարադատության նախարարության առջև ցույց կազմակերպած մեկ գերմանացի և երկու ֆրանսիացի կանայք իրենց մարմնի վրա գրել էին «Կրծքերը սնում են հեղափոխություն» արտահայտությունը:

Կանանց դեպքի վայրից հեռացնելուց հետո ոստիկանությունը ցրել է դեպքի վայրում հավաքված զայրացած ամբոխին, որը բղավում էր, որ արդարադտության նախարարությունը վատահամբավ արարքների վայր չէ:

t1Ամբոխը նաև հարձակվել էր դեպքը լուսաբանող լրագորղների և նրանց պաշտպանել փորձող իրավաբանների վրա:

Թունիսական մեղադրող կողմը հայտնել է, որ կանայք տարվել են ոստիկանություն հարցաքննման, իսկ նրանց դեսպանատները տեղյակ են պահվել այդ մասին:

Իրավաբանների տվյալներով՝ կանայք հնարավոր է մեղադրվեն հասարակության բարոյական նորմերը խախտելու մեջ, որի համար սպառնում է մեկ տարվա ազատազրկում:

 

Tags: