Մամոնտները հնարավոր է կյանքի վերադարձվեն. գիտնականները սառցե գերեզմանից հայտնաբերել են մամոնտի արյուն

s2Սիբիրի գիտնականները հայտնաբերել են երբևէ գտնված լավագույն ձևով պահպանված մամոնտի արյուն, որը կարող է օգտագործվել անհետացած կենդանիներին կյանքի կոչելու համար:

10,000 տարվա արյունը հայտնաբերվել է էգ մամոնտի կմախքից:

s1Ըստ ռուս գիտնականների՝ մամոնտը մահացել էր 50-60 տարեկան հասակում:

Ըստ The Siberian Times-ի՝ արյունը կուղարկվի հարավային Կորեայի գիտնականներին, որոնք ցանկանում են մամոնտի ԴՆԹ-ի միջոցով նրանց վերակենդանացնել:

Սա երբևէ հայտնաբերված մամոնտի միակ արյան նմուշն է՝ չնայած որոշ գիտնականներ պնդում են, որ վերստեղծված կենդանիները Սիբիրի շուրջ որոշ ժամանակ առաջ պտտվող նույն մամոնտները չեն լինի:

Մամոնտը հայտնաբերվել էր Նովոսիբիրսկում՝ սառցե գերեզմանում, կմախքը 10,000 տարի սառած մնալու շնորհիվ լավ էր պահպանվել:

s5Նմուշները լաբարատոր հետազոտության համար տարվել են Յակուտիա, իսկ մամոնտի կմախքը Սիբիրում պահվել է սառցե պահուստում:

Ըստ նախնական վարկածի գիտնականները նախատեսում են մամոնտի ԴՆԹ-ի միջոցով ստացված ձվաբջջով պատվաստել կենդանի փղին:

Այս տարվա սկզբներին Վաշինգտոնում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հավաքվել էին գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք ծրագրում են կյանքի վերադարձնել 24 անհետացած կենդանատեսակների:

 

Tags: