Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել, մեկ մարդ մահացել է, 3-ը հիվանդանոցում են

ավտովթարՄայիսի 30-ին, ժամը 00.04-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին ՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Սարգիս Իսպիրյանի վարած «Օպել» մակնիշի 35 ST 292 պ/հ և Արջուտ գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Հարություն Էվոյանի վարած «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 պ/հ  ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1990 թ. ծնված Վահե Մկրտչյանը տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Էվոյանը, ուղևորներ` 1941 թ. ծնված Գոհար և 1999 թ. ծնված Գոհար  Էվոյանները տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Tags: