Այսօր, ժամը 07.30-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում բախվել են Հարություն Թադևոսյանի վարած «ՎԱԶ-21010» մակնիշի 33 VT 223 պ/հ և Շահվերդ Եփրեմյանյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 05 ԼՕ 602 ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով Շ. Եփրեմյանը և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արուսյակ Ոսկանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Tags: ավտովթար