Ելիսեյան պալատը կվաճառի գինիների հավաքածուի մի մասը

pic_dafb3d70fe278e9c19d5dd464801d1aaՄայիսի 30-31-ին Փարիզի աճուրդում կվաճառվի Ելիսեյան պալատի  նախագահական հավաքածուից 1200 շիշ գինի: Աճուրդի մասին տեղեկություն է տեղադրվել Drouot աճուրդի տան կայքում:

Սպասվում է, որ գինիները` կախված տեսակից , կվաճառվեն 15-2500 եվրոյով: Կվաճառվեն հասարակ ու ընտիր գինիներ, ինչպիսին է ասենք   1936-ի Շատո Լաթուրը, 1990-ի Պետրյուսը, 1985-ի Ռոմանեն:

Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն, որ նախագահական մառանում մնալով տարիներ, դրանք շատ ավելի թանկ կվաճառվեն, քան սովորաբար գնահատվում են: Հայտնում են նաև, որ աճուրդը հետաքրքրություն է առաջ բերել Չինաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում ու սոմելյեների շրջանում, որոնք աշխատում են թանկարժեք հյուրանոցներում ու ռեստորաններում:

Տվյալ քայլին ադմինիստրացիան դիմել է  տնտեսման նպատակով: Վաճառքից ստացված հասույթի մի մասը կծախսվի հավաքածուի համար  ավելի երիտասարդ ու համեստ գինիներ գնելու վրա, որոնք արժանի են նախագահական սեղանին մատուցվելու: Մնացած գումարը կվերադարձվի պետական գանձարան:

Հիմա նախագահական մառանում  շուրջ 12 հազար շիշ խմիչք է  պահվում: Նման աճուրդ անց է կացվում հավաքածուի ստեղծումից ` 1947-ից ի վեր  առաջին անգամ:

Tags: