Ավստրալիայի վարչապետը ենթարկվել է “բուտերբրոդային հարձակման”. երկրորդ անգամ մեկ ամսում

b_437286Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը կրկին ենթարկվել է “բուտերբրոդային հարձակման”: Նա Կանբերայի ուսումնական հաստատություններից  Lyneham High School էր եկել այցով, ու երբ  մտավ նախասրահ, որտեղ հավաքվել էին աշակերտներն ու ուսուցիչները, ինչ-որ մեկը նրա վրա  երշիկով հաց նետեց:

Ինչպես նշում է News.com.au, բարբախտաբար հացը փափուկ էր: Իսկ նա, ով նետել է այն, առանձնապես դիպուկությամբ աչքի չի ընկել, քանի որ այն թռել է վարչապետի գլխի վրայով ու ընկել նրա ոտքերի մոտ, ասֆալտին: Դրան ի պատասխան, Գիլարդը հումորով նկատել է. ”Երևի ինչ-որ մեկին թվաց, թե ես քաղցած եմ”:

Ով է նետել այն, դեռևս պարզում են: Ի դեպ, ուուսմնական հաստատության ղեկավարը մեկնաբանություններից հրաժարվել է:

Մայիսի սկզբին Ավստրալիայի վարչապետն արդեն մեկ ագամ ենթարկվել էր “բուտերբրոդային հարձակման” : Միջադեպը տեղի էր ունեցել Քվինսլենդի դպրոցներից մեկում: Այն ժամանակ 16-ամյա Կայլ Թոմսոնը կառավարության ղեկավարի վրա էր նետել իր սենդվիչը, սակայն նա նույնպես  վրիպել էր: Հետո դեռահասը հերքել էր իր մեղքը, ասել, որ հակառակը, ցանկանում էր ընկերոջը խանգարել, որ նա չնետի Գիլարդի վրա իր բուտերբրոդը, սակայն դեռահասին չհաջողվեց իր անմեղությունն ապացուցել ու նրան 15 օրով հեռացրին պարապմունքներից:

Tags: