Ադրբեջանում ընտրությունները պետք է լիովին համապատասխանեն եվրոպական չափանիշներին. ԵԽԽՎ նախագահ

2ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը մայիսի 25-28-ը Ադրբեջան կատարած իր այցի արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Վերջինս իր հայտարարության մեջ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել լիովին հետևել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, այդ թվում՝ ազատ արտահայտման, հավաքների կատարման և միությունների ստեղծման ապահովմանը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ”-ը, Մինյոնը անդրադարձել է դատական համակարգում և կաշառակերության դեմ պայքարում Ադրբեջանի ձեռնարկած քայլերին: “Այս կարևոր բարեփոխումները ավարտին չեն հասցվել: Ես կոչ եմ անում երկրի իշխանություններին լիովին հետևել ԵԽԽՎ թիվ 1917 (2013) բանաձևի դրույթներին: Հատկապես կարևոր է հարգանքը ազատ արտահայտման, հավաքների ապահովման և օրենսդրական նորմերին հետևելու հարցում, ինչպես նաև դրանց`Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան  կիրառումը գործնականում”, -ասել է Մինյոնը:

Անդրադառնալով հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին` Մինյոնը նշել է, որ դրանք Ադրբեջանի համար ժողովրդավարության նորմերին հավատարմությունը ցույց տալու լավ հնարավորություն են: Նա կոչ է արել Ադրբեջնաի իշխանություններին եվրոպական չափորոշիչներին լիակատար համապատասխան ընտրություններ անցկացնել՝ ապահովելով բազմակարծություն, քաղաքական ազատ և բաց դեբատներ:

Tags: