Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնց հետևանով 18 մարդ է զոհվել, 57 հոգի վիրավորվել է:
Ոստիկանության տվյալներով՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի Ջամիա թաղամասում, երբ այստեղով հարսանյաց թափոր է անցել: Այս պայթյունին զոհ է գնացել 16 մարդ, 46-ը՝ վիրավորվել է: Երկրորդ պայթյունը կատարվել է Ալ-Ղազալիա թաղամասում՝ քաղաքի արևմուտքում, որի հետևանքով կա 2 զոհ և 11 վիրավոր: