Պավել Սարգսյան. Պետք է աջակցել պետությանը երիտասարդ սերնդին կրթելու գործում

պավելԻ՞նչ քայլեր են անհրաժեշտ պատանիների եւ երիտասարդների շրջանում պետության եւ հայրենասիրական արժեքներ ու գաղափարներ սերմանելու համար. այս թեմային անդրադաձան «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի եւ «Մենք մեր մասին» ամսագրի հիմնադիր-տնօրեն Պավել Սարգսյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Համո Սուքիասյանը եւ Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը:

«Մեր ծրագրերի մի մասն է կազմում «Մենք մեր մասին» ամսագիրը, որը հրատարակվում է ՀՀ մշակույթի եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունների ֆինանսավորման միջոցով: Ամսագիրն անվճար բաշխվելու է հանրապետության 10 մարզերում: Կրթության եւ գիտության նախարարության օգնությամբ մենք գտանք երեխաների, ովքեր ծնվել են 1997 թ.-ի մայիսի 28-ին:Մենք նրանց բոլորին տվեցինք միեւնույն հարցը` ինչ է ինձ համար նշանակում անկախ Հայաստանի քաղաքացի լինելը:Նրանց պատասխանները նույնպես ընդգրկվել են ամսագրի այս ամսվա համարում»,-ասաց Պավել Սարգսյանը:

Հիմնադրամի տնօրենը կարծում է, որ պետք է աջակցել պետությանը` երիտասարդ սերնդին կրթելու գործում:Ամսագրում անդրադարձ է կատարվել պատմության կարեւորագույն դրվագներին, օրենքներին, մշակույթին, կրթությանը: Ամսագրի այս համարում ներկայացված է Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանը` 1918-1920 թթ.:

«1918-20 թթ. մեծ ուշադրություն է դարձվել երիտասարդների դաստիարակությանը, որպեսզի նրանք դառնան իրենց երկրի տերը եւ իրենց նախորդների իրավահաջորդները»,-իր խոսքում նշեց Անուշ Ամսեյանը:

   Բալասանյան Մերի