Ադրբեջանը չի մասնակցի Երևանում տեղի ունենալիք ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում տեղի ունենալիք ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժԱդրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները չեն մասնակցի մայիսի 30-ին և 31-ին Երևանում գումարվելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին:

Այս մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալության հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ի ադբեջանական պատվիրակության ղեկավար  Սամեդ Սեյիդովը: Ադրբեջանցի պաշտոնյան չի պարզաբանել, թե որոնք են նիստերի մասնակցությունից հրաժարվելու պատճառները:

Նիստերին մասնակցելու է նաև ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

Հավելենք, որ մայիսի 16-ին Հայաստանը 6 ամսով ստանձնել է ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի նախագահությունը: 2014թ. մայիսից այդ նախագահությունը կստանձնի Ադրբեջանը:

 

Tags: