Որո՞նք են վերջին վեց ամսում աշխարհում ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած քաղաքները

images«Mastercard» ընկերությունը անցկացրել է «Global Destination Index» անունը կրող հետազոտությունը պարզելու համար, թե 2013 թվականի անցած վեց ամիսների ընթացքում աշխարհի որ քաղաքներ են ամենից շատ զբոսաշրջիկ ընդունել: Ըստ հետազոտության արդյունքների՝ առաջատարների տասնյակը գլխավորում է Թայլանդի մայրաքաղաք Բանգոկը, որտեղ այցելել է 15,98 միլիոն զբոսաշրջիկ: Առաջին անգամ է, որ ասիական մի երկիր գլխավորում է այս ցուցակը: Բանգոկից քիչ է հետ մնում Լոնդոնը՝ 15,96 միլիոն այցելուով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Փարիզը, որը այս վեց ամսվա ընթացքում 13,92 միլիոն զբոսաշրջիկ է հյուրընկալել:
Հնգյակում տեղ գտած մյուս քաղաքներն են Սինգապուրը և Նյու Յորքը: «Radikal»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլը 10,37 այցելուով տասնյակում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որին հետևում են Դուբայը, Կուալա Լումպուրը, Հոնգկոնգն ու Բարսելոնան: