Մեքսիկայում տեղի ունեցած փոթորկի արդյունքում զոհվել է երկու մարդ, 14-ը անհետ կորել են

m1Երեկ Բարբարա փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափը, զոհվել է երկու մարդ, փողոցները հեղեղվել են, իսկ ծառերը արմատախիլ եղել:

60 մղոն ժամ արագությամբ քամիների և ինտենսիվ անձրևների հետևանքով իշխանությունները ստիպված են եղել ապաստարաններ ստեղծել և փակել դպրոցները:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Օխակա նահանգում փոթորկի ժամանակ 14 ձկնորս են անհետացել, սակայն տեղի շտապ օգնության ծառայությունից չեն հաստատել այդ տեղեկությունը:

Ըստ NHC-ի տեղեկությունների՝ փոթորկի արագությունը այժմ հասնում է 9 մղոն ժամի և սպասվում է, որ գիշերվա ընթացքում այն կթուլանա:

Օխակա նահանգի նավահանգիստները դադարացրել են իրենց աշխատանքը, իսկ որոշ շրջանների բնակչությունը տեղահանվել է:

Տեղեկությունների համաձայն՝ դպրոցները փակ կմնան ամբողջ շաբաթվա ընթացքում: Փոթորկի ապաստարաններ տեղադրվել են 20 քաղաքներում և գյուղերում: Դրանք հիմնականում տեղադրվել են դպրոցների հարակից շրջաններում:

Tags: ,