Անջելինա Ջոլին չի մասնակցի իր մորաքրոջ հյուղարկավորությանը, քանի որ այդ օր համընկնում է Բրեդ Փիթի նոր ֆիլմի՝ «Համաշխարհային պատերազմ Z»-ի պրեմիերայի հետ:
Դերասանուհին, որը վերջերս երկակի մաստեկտոմիա էր անցել և իր 61-ամյա մորաքրոջը ևս կորցրել էր կրծքագեղձի քաղցքեղի հետևանքով, չի կարող մասնակցել Սան Դիեգոյում հունիսի 2-ին կայանալիք հյուղարկավորությանը, քանի որ նա այդ ժամանակ Լոնդոնում է լինելու:
Մորաքրոջ ամուսինը տեղեկացրել էր, որ չնայած դերասանուհին չի կարող մասնակցել հյուղարկավորությանը, սակայն նա կապ է հաստատել իրենց հետ և դա բավականին սիրալիր էր իր կողմից:
Մորաքրոջ ամուսինը նաև հայտնել էր, որ ընտանիքը սկսելու է գումար հավաքել կրծքագղձի քաղցկեղի գենետիկական հետազոտության համար բարեգործական նպատակներով միջոցներ տրամադրելու նրանց, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ այդ հետազոտությունը:
Նա ավելացրել էր, որ Անջելինան կապ է հաստատել իրենց հետ, իսկ նրա եղբայրը այցելել է իրենց ցավը կիսելու նպատակով՝ նշելով, որ և´ Ջոլին, և´ նրա եղբայրը շատ կապված են եղել իրենց մորաքրոջ հետ:
Tags: Անջելինա Ջոլի
