Երկաթգծի վրա չորս փիղ է սպանվել արագընթաց գնացքի հետ բախման արդյունքում:
Արևելյան Հնդկաստանում փղերը հետ էին մնացել իրենց նախրից և մարդատար գնացքը հարվածվել է նրանց:
Երկու մեծահասակ փղեր և մեկ ձագ սատկել էին տեղում, իսկ մյուս փիղը ստացած վերքերից սատկել էր ավելի ուշ:
Դեպքը տեղի էր ունեցել արևմտյան Բենգալ նահանգի մայրաքաղաք Կալկաթայից 400 մղոն հեռավորության վրա:
Դեպքից հետո երկաթգիծը ժամեր շարունակ փակված է եղել, քանի որ մյուս փղերը հավաքվել էին սատկած և վիրավոր փղերի շուրջը նրանց պաշտպանելու համար:
Մոտակա գյուղի բնակիչները միացել են փրկարարական աշխատանքներին, սակայն նրանց չի հաջողվել փրկել փղերին:
Երկաթգծի ներկայացուցչի տեղեկություններով՝ այդ հատվածը դուրս է փղերի գաղթի միջանցքից և իրենք այդ հատվածում փղերի գաղթի վերաբերյալ որևէ նախազգուշացում չեն ստացել անտառային վարչությունից:
Վերջին տարիների ընթացքում տասնյակ փղեր են սպանվել ազգային պարկերի և անտառների միջով գնացքների անցնելու հետևանքով: Ակտիվիստները կոչ են արել նման տարածքներով անցնելիս նվազեցնել գնացքների արագությունը:
Վերջին հաշվարկների տվյալներով Հնդկաստանում կա 26,000 վայրի փիղ:
Tags: Հնդկաստան
