Մեծ Բրիտանիայում ավարտին է մոտենում թանգարանների աշխատողների վերջին տարիների ամենախոշոր բողոքի ակցիան: Նախնական տեղեկությունների համաձայն, ողջ երկրով մեկ աշխատավարձերի ու թոշակների կրճատման, ինչպես նաև աշխատանքի պայմանների վատացման դեմ բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ:
24-ժամյա գործադուլի պատճառով մասնակի կամ ամբողջովին կաթվածահար է եղել թագավորության թանգարանային համալիրների աշխատանքը: Այսպես, Լոնդոնում փակվել են Ազգային պատկերասրահի, Tate Modern-ի սրահները:
Որոշ քաղաքներում, օրինակ` Լիվերպուլում գործադուլն ուշ է սկսվել, ուշ էլ կավարտվի: Կիրակի այդ ակցիային կմիանան պատմական ու հնագիտական հուշարձանների, այդ թվում նաև Սթոունհենջի պահպանությունն ապահովող կազմակերպությունների աշատողները:
Այս գործադուլը մարտի 20-ին մեկնարկած բողոք-քարոզի բաղկացուցիչ մասն է, որը կտևի 3 ամիս: Կազմակերպիչներից է PCS (Public and Commercial Services)-ը , որը հայտնի է իշխանությունների վարած կոշտ տնտեության քաղաքականության նկատմամբ անհաշտ դիրքորոշմամբ: Ղեկավար Մարկ Սերվոտկու խոսքով, պետծառայողներն այսուհետ էլ մտադիր են առավելագույն ճնշում գործադրել կառավարության վրա, որն ամեն անգամ հրաժարվում է երկխոսություն սկսել իրենց հետ:
Tags: գործադուլ