Ծխելուց հրաժարվելու համար 3 շաբաթ են տվել

226bigՎաղվանից ՌԴ-ում սկսում է գործել հակածխախոտային օրենքը,որը լրջորեն կսահմանափակի ծխողների իրավունքները:

Այսօր Առանց ծխախոտի համաշխարհային օրն է: Ռուսաստանում հակածխախոտային օրենքը մտնում է ուժի մեջ վաղվանից: Դրա համաձայն,  արգելվում է ծխել տրանսպորտում, կայարաններում , օդանավակայաններում, մետրոյի մուտքի , բոլոր կրթական ու սոցիալական հիմնարկների մոտ: Օրենքի խախտման դեպքում 1-1,5 հազար  ռուբլի կգանձվի: Մոսկվայի իշխանությունները տեղեկացնում են, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 3 շաբաթ դրամական տուգանք չի գանձվելու:

Օրենքը քննադատողներն ասում են, որ սարսափելի հիվանդությամբ ոչ ոքի չես վախեցնի,   ծխախոտի հակաքարոզը ևս չի օգնի:

Հաջորդ տարվանից արգելված վայրերի ցուցակում կավելանան նաև հեռավոր ուղևորությունների գնացքները,  նավերը, հյուրանոցներն ու ռեստորանները: Հատուկ ծխարաններ կգործեն միայն հիմնարկներում ու գրասենյակներում:

Tags: