Հաագայի դատարանը արդարացրել է Սերեբրենիցայի կոտորածների հավանական կազմակերպիչներին

srebrenitsa Հաագայի միջազգային դատարանը արդարացրել է Սերբիայի արտգործնախարարությանն առընթեր Պետական անվտանգության ծառայության պետ Յովից Ստանիշիչին և հատուկ նշանակության գործողությունների բաժանմունքի հրամանատար Ֆրանկո Սիմատովիչին, որոնք մեղադրվում էին ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ վերջիններս կապ են ունեցել Հարավսլավիայում էթնիկ բոսնիացիների և խորվաթների զանգվածային սպանությունների, տանջանքների և աքսորի կազմակերպման հետ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  երկու մեղադրյալի համար պահանջվել էր ցմահ բանտարկություն, սակայն դատարանը բավարար ապացույցներ չէր գտել Ստանիշիչին և Սիմատովիչին մեղավոր ճանաչելու համար:

Սերեբրենիցայի դեպքերը տեղի են ունեցել Հարավսլավական պատերազմի ընթացքում՝ 1995 թվականին, որի հետևանքով Բոսնիայի սերբերը մեղադրվում են տեղի բոսնիացիների զանգվածային  ջարդեր կազմակերպելու մեջ: Շատերը այդ դեպքերը որակում են որպես ցեղասպանություն: