ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 25-ամյա Թայլեր Դոյտչին, որը փորձել էր իր 6 շաբաթական երեխային հանգստացնել սառցախցիկ մտցնելով:
Փոքրիկ աղջիկը սառցախցիկում է անցկացրել մեկ ժամ: Հայրը նրան դուրս բերեց այն ժամանակ, երբ տուն վերադարձավ երեխայի 22 տարեկան մայրը:
Կինը, նկատելով դա, իսկույն ոստիկանություն կանչեց: 25-ամյա տղամարդուն ձերբակալեցին, իսկ փոքրիկին տեղափոխեցին հոսպիտալ:
Երեխայի մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև 280: Մասնագետները կարողացան կայունացնել նրա վիճակը, սակայն դեռևս պարզ չէ, թե սառեցումից ինչ հետևանքներ կլինեն:
Չնայած հոր մեղանչանքին, իշխանությունները նրա նկատմամբ երեխային ֆիզիկական վնաս ու ընտանեկան բռնություն գործադրելու մեղադրանք առաջ քաշեցին: Հիմա նա հսկողության տակ է, նրա ազատման համար 12 մլն դոլար գրավ է պահանջվում:
Վիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ երեխայի մարմնի վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել ու մի քանի կոտրված ոսկրեր:
Հարևաններն ասում են, որ տղամարդու պահվածքն իրենց երբեմն կասկածելի էր թվում: Դեպքը դեռևս հետաքննվում է:
Tags: բռնություն
