Ուսանողները ծանոթացան կենսաբանության և բժշկության նվաճումներին

2 (1)Ս/թ մայիսի 13-30-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Հայկական բժշկական ինստիտուտի կողմից նախաձեռնված «Հետաքրքրաշարժ կենսաբանություն և բժշկություն» խորագրով կրթական արշավի շրջանակներում իրականացվեցին մի շարք գիտահանրամատչելի կրթական սեմինարներ տարբեր ԲՈՒՀ-երում: Արշավի նպատակն էր երիտասարդներին հանրամատչելի ձևով ներկայացնել կենսաբանության և բժշկության նվաճումները: Սեմինարների ընթացքում քննարկվեցին բժշկությանն ու կենսաբանությանն առնչվող հետաքրքրաշարժ թեմաներ, այդ թվում՝ զեկուցումներ առողջ ապրելակերպի, բնապահպանության, գյուղատնտեսության և տարաբնույթ հիվանդությունների վերաբերյալ: Սեմինարներ իրականացվեցին Երևանի պետական համալսարանում, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որոնց մասնակցեցին ավելի քան հարյուր ուսանողներ:

 

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
Հայկական բժշկական ինստիտուտ