Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ուշագրավ որոշում է կայացրել: Օգոստոսի 11-ին նախատեսված է անցկացնել այդ երկրի սուպերգավաթի խաղարկության մրցամարտը: Այն վիճարկելու են «Գալաթասարայը» և «Ֆեներբախչեն»: Եվ ահա, այդ թիմերը մրցելու են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` Թոֆիկ Բահրամովի անվան մարզադաշտում:
