Լիբիայի գազային ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է, որ նավթային գործարանի անվտանգության աշխատակիցները ցույց են կազմակերպել և փակել գործարանը՝ պահանջելով իրենց աշխատավարձները և ավելի լավ կենցաղային պայմաններ:
Մելիտա նավթի և գազի արդյունահանմաբ զբաղվող ընկերության բարձրաստիճան պաշտոնիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Տրիպոլիից 1,000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Փղերի հովտում:
Այդ տարածքում օրական արտադրվում է 74,000 բարել նավթ՝ Լիբիան օրական ընդհանուր հաշվով արտադրում է 1,6 միլիոն բարել:
Ըստ տեղեկությունների՝ անվտանգության աշխատակիցները կառավարությանը 10 օր են տվել իրենց պահանջները բավարարելու համար:
Աշխատակիցները նաև պահանջում են, որ ազգային նավթային ընկերությունը մասնաճյուղ բացի երկրի հարավում և աշխատանքի ընդունելիս առաջնահերթություն տա իրենց ցեղակիցներին:
Tags: լիբիա