Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ամբողջ գիշեր “Գեզի” այգու ծառահատման և քանդման դեմ ցույց է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ուրքական “Միլլիյեթ” թերթը, ցուցարարները հավաքվել են քաղաքի տարբեր մասերում: Չնայած ուշ ժամին`նրանց են միացել քաղաքաբնակները: Ոստիկանները ցուցարարների դեմ պայքարել են ջրով և արցունքաբեր գազով: Բախման արդյունքում վիրավորվել են ոստիկաններից և ցուցարարներից ոմանք: Մի շարք ցուցարարներ ձերբակալվել են:
Ցուցարարների դեմ օգտագործված գազի ռումբերի պատճառով շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են կտրել “Գեզի” այգու մի մասը`այդ հատվածը ճանապարհ դարձնելու համար: Չնայած բողոքի մեծ ալիքի`Թուրքաիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ որոշումն ընդունված է, և այգին քանդվելու է:
Tags: թուրքիա