Մոմե արձանների թանգարանը կհամալրվի Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձանով:
Իսպանացի քանդակագործները արդեն պատրաստում են Ռոնալդուի մոմե արձանը, որի համար ֆուտբոլիստից արդեն վերցրել են բոլոր անհրաժեշտ չափումները:
Ինքը` Կրիշտիանուն, ցանկանում է, որ արձանը հնարավորինս բնական լինի. «Ցանկանում եմ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես հանդես եմ գալիս խաղադաշտում», – լրատվամիջոցներին է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուն:
