Ստամբուլում քաոս է, ժողովուրդը կառավարության հրաժարականն է պահանջում (տեսանյութ)

parkԻնչպես արդեն տեղեկացրել էինք,  Ստամբուլում, ինչպես նաև արդեն Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում Թաքսիմի «Gezi» այգու քանդման դեմ: Ահա մեզ Ստամբուլից հաղորդում են, որ քաղաքացիները գիշերը ժամը 02:00-ից սկսած դուրս են եկել փողոց՝ իրենց հետ վերցնելով կաթսաներ և թավաներ: Նրանց են միացել իրենց տների պատշգամբեր դուրս եկած քաղաքացիները: Ողջ գիշեր Ստամբուլի փողոցներում լսվել են կաթսաների և թավաների ձայներ, որոնց աջակցել են անցնող վարորդները՝ մեքենայի ազդանշանով:

Գիշերվա ժամերին ցուցարարները չեն ցրվել նաև ստամբուլյան հրապարակներից: Մի խումբ քաղաքացիները հավաքվել են քաղաքի ասիական ափին և երթով անցել կամրջով դեպի եվրոպական ափ: Հասնելով Պեշիկթաշ՝ հավաքված ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը՝ հանդիպելով ոստիկանության արցունքաբեր գազով դիմադրությանը: Քաղաքի մի շարք փողոցների երթևեկությունը փակ է: Երկրի տարբեր քաղաքներից մարդկանց հոսք է սկսվել դեպի Ստամբուլ՝ աջակցելու «Gezi» այգու պահպանման համար պայքարող ցուցարարներին: