Ֆրանսիայում վրացի գողին բռնել են ականջահետքով

pic_c91f6f062a1f2a68959b967b5c408d6fԼիոնի ոստիկանությունն ականջահետքով բռնել է Վրաստանի 26-ամյա քաղաքացուն, որը մոտ 80 գողություն է կատարել:

Մայիսի 31-ին ոստիկանությունը հայտնեց, որ 2013-ի փետրվարին իրենց հաջողվել է հանցանքի վայրում բռնել գողին: Հետագա հետաքննությամբ պարզվեց, որ նա նման 80 գողություն է կատարել Լիոնի կենտրոնում գտնվող ուսանողական քաղաքից:

Ականջների հետքերը մատների պես յուրահատուկ են: Հանցագործն ականջահետքեր էր թողել հանցագործությունների վայրում` հենվելով դռներին` լսելու, թե ներսում կա արդյոք մարդ: Ոստիկաններն այդ տեխնիկան բնութագրել են որպես հին, սակայն գործուն:

2013-ին, ոստիկանության տեղեկությունների համաձայն, հաճախացել են գողությունները` օրական մինչև 19 դեպք: Նրանց կարծիքով, գողությունը կատարում են արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ քաղաքացիները: Ապրիլի 16-ին ոստիկանությունը ձերբակալեց 4 վրացու, որոնք ավելի քան 45 գողություն էին կատարել:

Tags: