Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կլինեն արդար, թափանցիկ և ազատ, հայտարարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, եվրոպացի պաշտոնյան հավելել է, որ արդար ընտրություններ անցկացնելն առաջին հերթին Ադրբեջանի շահերից է բխում: “Կարծում եմ, որ երկրի շահերից է բխում, որ ողջ աշխարհը, ինչպես նաև Ադրբեջանի բնակչությունը տեսնեն, որ նախագահական ընտրություններն արդար են: Եվրամիությունը պատրաստ է այդ հարցում հնարավորինս աջակցել Ադրբեջանին”,-նշել է նա:
Կոբիան նաև ընդգծել է, որ ընտրությունների ընթացքը գնահատելու համար Եվրամիությունը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Ադրբեջան: “Կենտրոնական ընտրական հաձնաժողովը մեզ վստահեցրել է, որ եվրոպացի դիտորդներ հրավիրվելու են”,-հայտարարել է նա:
Հավելենք, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:
