Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր`հունիսի 1-ին, մեկնել է ԱՄՆ, որտեղ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու և մասնակցելու է ԱՄՆ հրեական կոմիտեի համաշխարհային ֆորումին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մամեդյարովի այցը կշարունակվի մինչև հունիսի 8-ը։
Կայքը հատկանշական է համարում, որ Ադրբեջանի իշխանությունները այցի նախօրեին համաձայնություն են տվել Ամերիկայի ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեության շարունակության համար, որին ավելի վաղ երկրի օրենքները խախտելու մեջ էին մեղադրում։
Tags: ադրբեջան