Աշխարհի ամենամիայնակ տղան, բնակվելով 30 բնակիչ ունեցող Վրաստանի հեռավոր գյուղում, դպրոցի միակ աշակերտն է

b3Իննամյա Բաչո Ցիկլաուրին միակ աշակերտն է Թբիլիսիից 99կմ հեռավորության վրա գտնվող Մակարտա վրացական գյուղում:

Նա 30 բնակիչ ունեցող գյուղի չորս երեխաներից մեկն է: Մյուս երեխաները՝ ներառյալ Դաթո անունով իր եղբայրը, մեծ են և հաճախում են մոտակա գյուղի ավագ դպրոց:

Ռոյտերի լուսանկարիչը անցել է 19 կմ երկարություն ունեցող Գուդամակարի կիրճով անցնող ցեխոտ կածանով, որը Մակարտան առանձնացնում է Վրաստանից՝ Բաչոյին հանդիպելու համար:

Կիրճով անցնելու համար նրանից պահանջվել է նույնքան ժամանակ, որքան մայրուղով 80 կմ անցնելու համար:

b9Բաչոն դպրոց գնալու ժամը կռահում է, երբ նրա 47-ամյա մաթեմատիկայի և վրացերենի ուսուցիչը անցնում է նրանց տան կողքով:

Դասը սովորաբար սկսվում է դասամատյանում ներկա բացակա նշանակելով, որտեղ գրված է միայն Բաչոյի անունը: Այնուհետև ուսուցիչը Բաչոյի հետ քննարկում է հանձնարարված առաջադրանքները, կրկնում անցած դասերը և նոր նյութ բացատրում:

Դասամիջոցին Բաչոն միայնակ մի քանի շրջան վազում է ֆուտբոլի դաշտում, այնուհետև վերադառնում իր մյուս ուսուցչի հետ անգլերենի դասը անց կացնելու համար:

Երկու ուսուցիչներն էլ գոհ են իրենց աշակերտից, սակայն նրանք մի խնդիր ունեն. երբ Բաչոն գնա ավագ դպրոց, գյուղի դպրոցը կփակվի:

 

Tags: