30-ամյա Մայք Թաունլին, որն իսլամ է ընդունել, ոստիկանությանը խոստովանել է, որ Վուլիչի դեպքից հետո ցանկանում էր առևանգել ու սպանել արքայազն Հարրիին:
Տղամարդը, որն իսլամ ընդունելուց հետո դարձել է Աշրամ Իսլամ, Բրիտանիայի հպատակ է: Ոստիկանությունը տղամարդուն ձերբակալեց մայիսի 23-ին, Վուլիչի դեպքերից մի քանի ժամ հետո: Հարցաքննության ժամանակ նա հայտնեց, որ ցանկանում էր առևանգել Բրիտանիայի թագաժառանգին: Չարագործի մոտից առգրավել են նոթբուքը, որով նա ահաբեկչությանը նվիրված վեբ-կայքեր էր այցելում:
Չկայացած հանցագործին մեղադրանք է առաջադրվել, որով նախատեսվում է 10 տարվա ազատազրկում:
28-ամյա արքայազնի թիկնազորը Վուլիչի ողբերգական դեպքից հետո համալրել են: Մտավախություն կա, որ նա կարող է արմատական իսլամիստների դավադրության թիրախ դառնալ, քանի որ Աֆղանստանում մասնակցել է մարտական գործողություններին:
Tags: ահաբեկչություն