Բենքսի անունով անհայտ նկարչի աշխատանքը, որը կտրել հանել էին լոնդոնյան խանութներից մեկի պատից, լոնդոնյան մասնավոր աճուրդում ավելի քան 1,1 մլն դոլարով է վաճառվել:
“Ստրկական աշխատանք” գրաֆիտին, որ պատկերում է կարի մեքենայի վրա խոնարհված բրիտանական դրոշներ ասեղնագործող տղային, Հարինգեյ շրջանի տներից մեկի պատին հայտնվեց 2012-ին: Փետրվարի կեսին այն պատից կտրել հանել էին, իսկ մի քանի օր հետո այն Մայամիի աճուրդի կայքում հայտնվեց որպես լոտ: Բենքսիի աշխատանքի նախնական գինը 500-700 հազար դոլար էր, սակայն լոտը հետո հանվեց:
Հանրահայտ աշխատանքի անհետացումը, չնայած հեղինակն անհայտ է մնում, Լոնդոնի բնակչության վրդովմունքն առաջացրեց: Հարինգեյի ադմինիստրացիան դիմեց Անգլիայի մշակույթի խորհուրդ` փողոցային նկարչի աշխատանքը վերադարձնելու խնդրանքով: Խորհրդի ներկայացուցիչների խոսքով, տեղաբնակներն ուրախ էին կրկին գրաֆիտիի վերադարձին ու “ցնցված” նրա` մասնավոր աճուրդում հայտնվելու փաստով
Ինչպես հայտնում է գրաֆիտիի տերը` Ռոբին Բարթոնը, գնորդի ու լոտի արժեքի մասին տեղեկություն կտրվի այսօր` երկուշաբթի:
Tags: աճուրդ