Օնիշչենկո. Խոզերին ժանտախտով վարակել են Վրաստանի դիվերսանտները

20130603-91685CA9DFBFBD37-0-0-E00022A7-39BA81605626C1D6“Խոզերի` աֆրիկյան ժանտախտի բռնկումը կարող է պլանավորված դիվերսիա լինել”,- հերթական անգամ իր մեղադրանքները հնչեցրել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

“Դա ոչ թե պատահական, այլ ճշգրիտ հաշվարկված ակցիա է, որի նպատակն է  Ռուսաստանի հարավային ու հյուսիսկովկասյան տարածաշրջանների տնտեսությանը վնաս հասցնել: Դա անկասկած իրականացվել է Վրաստանի տարածքից”,-հայտնել է Օնիշչենկոն:

Նման մեղադրանքներով նա արդեն ելույթ էր ունեցել 2011-ին. այն ժամանակ խոզի ժանտախտի պատճառով Ռուսաստանում քիչ մնաց հետաձգեին ռոք-փառատոնը, որը պետք է տեղի ունենար Տվերի մարզում:

Վրացական կողմը մեղադրանքը հերքել է, ասելով, որ իրենց մոտ ժանտախտի դեպքեր չեն արձանագրվել:”Դա գործնականում անհնար է: Երկրների միջև լեռներ են, որոնք խոչընդոտում են հիվանդության տարածմանը, ու ամենակարևորը, այս պահին Վրաստանում ոչ մի դեպք չի արձանագրվել: Այնպես որ, բացառվում է, որ հիվանդությունը Վրաստանից հասած լինի Ռուսաստան”,-ասել է    Վրաստանի գյուղնախարար Կոբա Ձամաշվիլին:

Tags: