Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հանդես է եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր առաջարկով

1Բաքվում մեկնարկած Ապագայի միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ԼՂ հարցի կարգավորմամբ, հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը.

“Մենք կարծում ենք, որ հասունացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դժգոհությունները վերացնելու ժամանակը: Կարծում եմ, որ “ուղեղային կենտրոնները” պետք է մտածեն, թե ինչ է անհրաժեշտ անել այս տարածաշրջանի ապագայի համար: Կարևոր է, որ երկու երկրները մտածեն իրենց լուսավոր ապագայի մասին: Այդ իսկ պատճառով նմանատիպ միջոցառումներին ընդունված զեկույցները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործում”,-հայտարարել է դեսպանը:

Ապագայի միջազգային համաժողովը Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է այսօր: Համաժողովին քննարկվելու են նորագույն տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

 

Tags: