Կիրակի օրն Իրանի նախագահ Մահմուդ Ահմանդեջադին տեղափոխող ինքնաթիռը ստիպված արտակարգ վայրէջք է կատարել Իրանի հյուսիսում գտնվող լեռնային շրջաններից մեկում: Նախագահի վեբ կայքում ավելի ուշ հրապարակվել էր, որ տուժածներ չկան: Ըստ կայքի` Ահմադինեջադը գնում էր ճանապարհային թունելը հանդիսավոր կերպով բացելու:
Արտակարգ վայրէջքի պատճառը հայտնի չէ:
Իրանական պետական լրտավական գործակալությունները հայտնում են, որ անհայտ պատահարի պատճառով նախագահ Ահմադինեջադի ուղղաթիռի օդաչուն կարողացել է ապահով կերպով վայրէջք կատարել, և նախագահը ժամանակին հասել է հանդիսավոր բացման արարողությանը:
Այս տարի լրանում է Ահմադինեջադի նախագահ լինելու երկրորդ շրջանը, և այս տարվա վերջ նոր ընտրություններ են լինելու, սակայն Ահմադինեջադը չի կարող երրորդ անգամ ընտրվել, քանի որ Իրանի ղեկավարներին արգելվում է երեք անգամ վերընտրվել:
