Սիլվիո Բեռլուսկոնիի պաշտպանը հայտնել է, որ նախկին վարչապետը համոզված է, որ սեքս սկանդալի կենտրոնում գտնվող մարոկացի անչափահաս աղջիկը կապված է եղել Եգիպտոսի նախկին նախագահի հետ:
Նիկոլո Գեդինին վերջնական փաստարկները ներկայացնելու ժամանակ նշել էր, որ Բեռլուսկոնին սեքսի համար չի վճարել անչափահաս աղջկան և, ինչպես նրան մեղադրում են, չի փորձել դա թաքցնել, այդ իսկ պատճառով նա պետք է անմեղ ճանաչվի:
Գեդինիի տվյալներով` Բեռլուսկոնին 2010թ-ի մայիսին Հոսնի Մուբարաքի հետ ճաշի ժամանակ երբեք չէր քննարկի Կարիմա ել Մահրուի հարցը, եթե իմանար, որ նա մարոկացի է, անչափահաս և բնակվում է Սիցիլիայում:
Բեռլուսկոնիի պաշտպանը ավելի ուշ տեղեկացրել է, որ աղջիկը հարաբերություններ է ունեցել Մուբարաքի հետ, որպեսզի իրեն ազատեն իր սենյակի հարևանից գողություն անելու համար սահմանված պատժից:
Բեռլուսկոնիին սպառնում է վեց տարվա ազատազրկում և ցմահ ազատում պետական գործերով զբաղվելուց:
