Գնդապետ Արտակ Բուդաղյանին բժիշկները կրկնի վիրահատել են` մարմնից հանելով ևս մեկ գնդակ: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ` ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը և Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում են:
Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
