Մալթայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել է թիմի կազմը

մալթimageՄալթայի հավաքականը հունիսի 7-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կմրցի  Հայաստանի ընտրանիի հետ: Եվ ահա, Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկվել են թիմի կազմում.

դարպասապահներ՝ Ջաստին Հաբեր («Բիրկիրկարա»), Գլեն Զամիտ («Սլիմա»), Մարիո Մուսկատ («Հիբերնիանս»):

պաշպաններ՝ Յակոբ Բորգ («Բալցան»), Ալեք Մուսկատ («Սլիմա»), Կլայտոն Ֆայիլա («Հիբերնիանս»), Անդրեի Ագիուս («Լատինա Կալչիո»), Լուկե Դիմեչ («Վալետա»), Ջոնատան Կարվանա («Վալետա»), Ջաստին Գրիոլի («Տարկսեն»),  Կլիֆորդ Բալդաչինո («Սլիմա»), Ռայան Կամիլերի («Հիբերնիանս»):

կիսապաշտպաններ՝ Ռոդերիկ Բրիֆա («Վալետա»), Էդվարդ Էրեյրա («Հիբերնիանս»), Գարետ Սցիբերս («Մարսաշլոկ»), Փոլ Ֆենեչ («Բիրիկիրկարա»), Ռաուեն Մուսկաթ («Բիրիկիրկարա»), Շոն Բայադա («Բիրիկիրկարա»):

հարձակվողներ՝ Ժեան Պիեր Միֆսուդ Տրիգանզա («Բիրկիրկարա»), Մայքլ Միֆսուդ («Վալետա»), Անդրյու Կոհեն («Հիբերնիանս»), Տերենս Վելա («Համուրն»), Անդրե Շեմբրի («Օմոնիա Նիկոսիա»):