Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր առաջարկով

1 (2)Բաքվում մեկնարկած Ապագայի միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ԼՂ հարցի կարգավորմամբ, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը

“Մենք կարծում ենք, որ հասունացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դժգոհությունները վերացնելու ժամանակը: Կարծում եմ, որ “ուղեղային կենտրոնները” պետք է մտածեն, թե ինչ է անհրաժեշտ անել այս տարածաշրջանի ապագայի համար: Կարևոր է, որ երկու երկրները մտածեն իրենց լուսավոր ապագայի մասին: Այդ իսկ պատճառով նմանատիպ միջոցառումներին ընդունված զեկույցները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործում”,-հայտարարել է դեսպանը:

Ապագայի միջազգային համաժողովը Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է այսօր: Համաժողովին քննարկվելու են նորագույն տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: