Անկարայում ոստիկանությունը ձայնային ռումբերով միջամտել է ցույցերին

ankaraԱնկարայում այսօր՝ զանգվածային ցույցերի վեցերորդ օրը, ոստիկանությունը կրկին միջամտություն է ցուցաբերել: Ցերեկը քաղաքի «Güvenpark»-ում հավաքված մոտ 300 ուսանողի ոստիկանությունը մեքենաներից զգուշացում է արել: «Ձեր կազմակերպած ցույցը հակասում է օրենքին: Մի՛ հետևեք անհիմն խմբերին, ցրվե՛ք: Հակառակ դեպքում միջամտելու ենք»,-բարձրախոսով հայտարարել է ոստիկանությունը:

«Hürriyet»-ը հաղորդում է, որ ցուցարարների խումբը երթ է սկսել՝ խոչընդոտելով Աթաթուրքի բուլվարի երթևեկությունը, ինչի արդյունքում ոստիականությունը միջամտել է ձայնային ռումբերով, որից հետո խումբը ցրվել է մոտակա փողոցներով: Անկարայի մի շարք մասերում ցուցարարների փոքրիկ խմբեր հավաքվում և շարժվում են դեպի կենտրոնական Քըզըլայ հրապարակ: Միջազգային մի շարք լրատվամիջոցներ գտնվում են Թուրքիայի մայրաքաղաքում՝ ուղիղ եթերով հեռարձակելով տեղի ունեցող իրադարձությունները:

 

 

Tags: