Եվրոպայում ջրհեղեղն ուժեղանում է. 9 զոհ կա

130604021051_floods_prague_512x288_bbcՈւժեղ ջրհեղեղի պատճառով Չեխիայի իշխանությունները ստիպված երկրի հարավում բացել են ջրարգելները, որպեսզի թուլացնեն ճնշումն ամբարտակների վրա, ինչի պատճառով ջրի հսկայական քանակ դեպի Պրահա է հոսում:

Մայրաքաղաքով հոսող Վլտավա գետի մակարդակը շարունակում է բարձրանալ ու կանխատեսումների համաձայն, այսօր կհասնի կրիտիկական նիշի:

Աղետալի վիճակը ստեղծվել է հորդառատ անձրևների պատճառով: Մի քանի օրում այստեղ տեղումների  2 ամսվա նորմ է թափվել:

Ջրհեղեղի պատճառով Չեխիայում 7 մարդ է զոհվել, Ավտրիայում` 2 ու 3-ն էլ անհայտ կորած են համարվում:

Գերմանիայում երկրի հարավ են ուղարկել զինվորական ստորաբաժանումներ: Բավարական Պասսաու քաղաքում ջրի մակարդակը հասել է մի մակարդակի, որ չի եղել XVI դարից: Շատ քաղաքներ հեղեղված են, մարդկանց տարհանում են նավակներով: Որոշ հատվածներ փրկարարները պարզապես չեն կարողանում հասնել:

Tags: