22-ամյա ծանր հիվանդ հղի կինը, որին Սալվադորի Գերագույն դատարանն արգելել էր աբորտ անել, հաջողությամբ կեսարյան հատման է ենթարկվել:
Ինչպես ավելի վաղ նշել են կնոջ փաստաբանները, նա տառապում է լյարդի ու մաշկի ծանր հիվանդություններով, ընդ որում, նրա պտղի մոտ գրանցվել էր ուղեղի մի մասի կամ էլ լրիվ կենտրոնական նյարդային համակարգի բացակայություն:
Նախորդ շաբաթ դատարանը հաստատեց, որ կյանքի իրավունքի պաշտպանության համար Սալվադորում, բեղմնավորման պահից սկսած, գործում է աբորտի արգելքը:
Ընդ որում, երկրի առողջապահության նախարար Մարիա Իսաբել Ռոդրիգեսը լրագրողներին հայտարարել է, որ կեսարյան հատումը հակաօրինական վիրահատություն չէ:
Tags: աբորտ