Սամվել Ասլանյանը` գերհզոր թիմում

սաAslananՍամվել Ասլանյանը հանդբոլի «Չեխովսկիե մեդվեդի» թիմից տեղափոխվում է «Պերմսկիե մեդվեդի» ակումբ:

Հանդբոլի Ռուսաստանի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վլադիմիր Նելյուբինը մինչև այդ պաշտոնում ընտրվելը «Պերմսկիե մեդվեդի» ակումբի նախգահն էր: Եվ ահա, նա որոշել է ռուսական գերհզոր ակումբ ստեղծել և թիմի կազմն ուժեղացնում է բարձրակարգ խաղացողներով: Ասլանյանին ֆինանսական առումով գայթկղիչ առաջարկ է արվել և նա այսուհետ  պաշտպանելու է «Պերմսկիե մեդվեդի» թիմի պատիվը:

Օրերս, Ասլանյանը 5-րդ անգամ դարձել էր Ռուսաստանի գավաթակիր (2009, 2010, 2011, 2012, 2013): Նրա այժմ արդեն նախկին` «Չեխովսկիե մեդվեդի» թիմը եզրափակչում հաղթել էր Վոլգոգրադի «Կաուստիկին»` 32:28 հաշվով: Սամվելը 6 անգամ հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն (2008, 2009, 2010, 2011, 2012, 2013): Նա 2008-ին  Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի կազմում զբաղեցրել էր 6-րդ տեղը:

Ինչ վերաբերում է գերհզոր ակումբ ստեղծելու նախաձեռնություն դրսևորած Նելյուբինին, ապա նա 2013-ի մարտին անսպասելիորեն ընտրվել էր  Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ` 4 ձայնով առաջ անցնելով մինչև այդ կազմակերպությունը գլխավորող Բորիս Ալյոշինից: Վերջինս ստացել էր 28, իսկ Նելյուբինը` 32 ձայն:

Tags: ,