Ցուցարարներից ներողություն եմ խնդրում. Թուրքիայի փոխվարչապետ

2Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն է խնդրել ցուցարարներից:

“Ցույցի սկզբնական շրջանում շրջական միջավայրի պաշտպանության համար պայքարողների դեմ կիրառված ուժը սխալ, անարդար էր: Այդ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում: Այդ մասին հանգիստ կարող եմ ասել, սակայն չեմ կարծում, որ որևէ պարտավորություն ունեմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր ավիրում են փողոցները, փորձում են խոչընդոտել մարդկանց ազատություններին”, -լրագրողներին ասել է փոխվարչապետը:

Արընչը միևնույն ժամանակ արտասահմանյան մամուլին մեղադրել է իրականության աղավաղման մեջ:

փոխվարչապետը նշել է, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում ցույցերի հետևանքով վնասի չափն անցնում է 70 մլն լիրան: Նրա խոսքով՝ հիմնական վնասը հասցվել է երկրի խոշոր քաղաքներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացել են նաև թուրքական այլ քաղաքներ: Թուրքիայում բախումները դեռևս շարունակվում են: Արդեն զոհվել է երկու մարդ:

 

 

 

Tags: