Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նոր կորուստներ է ունեցել: 1/8 եզրափակչում 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը (49կգ) պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանին: Ի դեպ, այս ստուգատեսին Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները Ծաղկաձորում համատեղ էին նախապատրաստվել:
Հովհաննես Բաչկովը (60 կգ) պարտվեց Կաստրոիտ Սոպային (Գերմանիա):
Հավելենք, որ պարտություններ կրելով մրցելույթներն ավարտել են նաև Նարեկ Աբգարյանը (52 կգ) և Արա Պուլուզյանը (64 կգ):
