Չինացի տղամարդը, որը այտուցված ստամոքսի պատճառով այցելել էր բժշկի, պարզել է, որ ինքը իրականում կին է:
66-ամյա տղամարդը, որը նույնիսկ մորուք ուներ, իր ամբողջ կյանքը ապրել է որպես տղամարդ, սակայն Հոնգ Կոնգի բժիշկները նրան հայտնել են, որ իր որովայնը մեծացել է ձվարանի կիստայի պատճառով:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը երկու հազվագյուտ գենետիկական խնդիրներ ունի, որոնք ժամանակին չեն բացահայտվել:
Հիվանդի մոտ հայտնաբերվել է Թերների սինդրոմ կոչվող գենետիկական հիվադություն, որով հիվանդանում է 2000 աղջիկ երեխաներից մեկը և բնածին վերերիկամային անբավարարություն, որը ավելացնում է արական հորմոնները:
Ըստ երեկ հրապարակված Հոնգ Կոնգի Medical ամսագրի՝ բժշկական գրականության մեջ ընդամենը վեց մարդիկ են հայտնի, որոնք ունեցել են այս երկու խանգարումները միաժամանակ:
Հիվանդը որբ է եղել, որի աճը կանգնել է հասունացման տարիքում՝ 10 տարեկան հասակում: Նրա հասակը ընդամենը 1,37 սմ է:
Նման աղջիկները ունեն կանացի օրգաններ, սակայն անպտղության հետ կապված խնդիրներ են ունենում:
Tags: Չինաստան
